Լինել համախմբված և օրենսդրության շրջանակներում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայ համայնքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին ակցիաներ կազմակերպելու հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդան Տողանյանն իր ուղերձում նշել է, որ վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների ՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում եւ ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:

«Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։

Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը եւ արդեն իսկ լարված իրավիճակին, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում»,- ասել է Տողանյանը։

Դեսպանը կարևորում է այս իրավիճակներում ավելի համախմբված լինելը, ընդհանուր դիրքերից հանդես գալը, գործողությունների համակարգումը և ցանկացած սադրիչ դրսևորումների կասեցումը։

«Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և ռուսական իշխանությունների հետ։ Մեր ընդհանուր խնդիրն է` գործել ռուսական օրենսդրության շրջանակներում»,- եզրափակել է Տողանյանը։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակել

ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ. Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի հեծանվավազք՝ շուրջ 500 կմ երկարությամբ երթուղով

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է դեպի ծովափնյա քաղաքներ չվերթերի քանակը մեծացնելու մասին. BTA

Կառավարությունը կաջակցի դեղձի և թզի մթերմանը Սյունիքի մարզից

Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Փաշինյան

Թուրքիան հերքել է Սիրիայում Իսրայելի հարվածին ենթարկված ավիաբազայում իր զինվորականների գտնվելու մասին տեղեկությունը

Միգրանտներին սկսել են վտարել Սեուտայի ​​լողափից