Հասարակական

Դիմակը 65%-ով նվազեցնում է COVID-19-ի տարածման ռիսկը

2 րոպեի ընթերցում

Դիմակը 65%-ով նվազեցնում է COVID-19-ի տարածման ռիսկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փորձագետները եկել են այն համոզման, որ դիմակ կրելը 65%-ով նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կալիֆորնիայի համալսարանի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Դեն Բլումբերգի և Քիմիական տեխնոլոգիաների պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենփարթի հետազոտությունը ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը:

Հոդվածում նշված է, որ դիմակ կրելն օգնում է կանխել վարակի տարածումը, քանի որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

«Ինչ վերաբերում է դիմակների հարցին, մենք ավելի շատ բան սովորեցինք հետազոտությունների շնորհիվ: Այժմ մենք գիտենք, որ դիմակներն արդյունավետ են և շատ կարևոր»,- նշել է Բլումբերգը:

Բլումբերգն ու Ռիստենփարթը նշել են, որ կորոնավիրուսի կաթիլները երեք անգամ փոքր են մարդու մազից, բայց դրանք բավականին մեծ են, որպեսզի անցնեն դիմակի միջով:

Փորձագետներն ընգծել են, որ յուրաքանչյուրը պետք է դիմակ կրի:

«Մարդիկ, ովքեր դիմակներ չեն կրում, բարձրացնում են վարակի փոխանցման վտանգը, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև նրանց, ում հետ շփման մեջ են: Այդ մարդիկ իրենց դրսևորում են, որպես հասարակության անպատասխանատու անդամ, եթե դիմակ չեն կրում»,- ասել է Բլումբերգը:

Փորձագետները հավելել են, որ COVID-19-ի տարածման կանխարգելման հիմնարար մեթոդները շարունակում են մնալ նույնը` դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը և հանրային հավաքներին մասնակցելուց խուսափելը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում