Հասարակական

Առավելագույնը, որ կարող են. ադրբեջանցիները Մոսկվայի շուկայից հայկական ծիրան են գնել  ու ճզմել

1 րոպեի ընթերցում

Առավելագույնը, որ կարող են. ադրբեջանցիները Մոսկվայի շուկայից հայկական ծիրան են գնել  ու ճզմել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները , անկարողությունից դրդված, Մոսկվայի շուկայից հայկական ծիրան են գնել ու ճզմել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն... այ անկարողներ: Մարդ չգիտի ինչ ասի...»,-տեսանյութին կից գրել է Մարուքյանը:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում