Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։

Միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բելառուս ժամանած ՀՀ պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել

ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունը

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. ՔԿ-ն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Ղարաբաղի հետ կապված շատ ծանր և դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան

Բունդեսթագի պատգամավորը վստահ է, որ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կարող է շահեկանորեն իրավիճակ փոխել եվրոպական շուկայում

ԱԺ նիստ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը

Անվտանգության խորհրդի գրասենյակի նոր ղեկավարը սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում

ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ. Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ