Հասարակական

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

1 րոպեի ընթերցում

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված վթարային իրավիճակի հետևանքով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

«վթարային իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներով գնդակոծում է ինչպես հայկական մարտական դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում