Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 զոհի և 5 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Հայերեն English Русский

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի