ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ,Ռուսաստանի Դաշնության հերոսՎյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒգլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայիվարչությանպետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետականպարգևի՝ Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողներիիրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։
Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։