Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:

«Մինչ օրս աշխատանքները սկսելու համար հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են: Այժմ պատրաստվում ենք հայտարարել նոր մրցույթ, լիահույս ենք, որ այս անգամ նախատեսվող ծրագրին մասնակից համապատասխան ընկերություն կունենանք: Դրանից է կախված աշխատանքների շարունակությունը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:

Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: Դրանք են՝ Կաթողիկոսարանի առաջին և երկրորդ պալատները և Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին, որոնք տարիների ընթացքում կարելի է ասել հողի տակ են անցել՝ բոլոր բացասական հետևանքներով: Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ:

«Հնագետների հետ գործակցությունն այժմ միայն բանավոր պայմանավորվածությունների փուլում է, բայց այդ աշխատանքներն առանց հնագետների պարզապես անհնար են և անթույլատրելի, ուստի բոլոր դեպքերում՝ նախ կաշխատեն հնագետները, ապա՝ կառուցապատողը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:

Թե հնավայրի տարածքում զբոսաշրջային տեսանկյունից ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսված, այդ մասին Արթուր Սողոմոնյանը վաղ է համարում խոսելը:

«Այս պահին վաղ է խոսել ենթակառուցվածքների մասին, քանի որ գործ ունենք խիստ առանձնահատուկ տարածքի հետ. այս հարցին հնարավոր կլինի պատասխանել բացառապես տարածքի լիարժեք պեղումներից և վերականգնումից հետո: Դա է պատճառը, որ աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները»,-հավելեց նա:

Դվինը Հայաստանի պատմական մայրաքաղաքներից է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Երևանից ոչ հեռու։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: 1899 թ. Դվինի տարածքն ուսումնասիրել է Նիկողայոս Մառը: Դվինում պեղումներ է կատարել նաև հնագետ Խաչիկ Դադյանը: Խորհրդային տարիներին Դվինի հնավայրը շարունակել են պեղել են հայ գիտնականները: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ: Հնավայրի մասին հրատարակվել են մի շարք գիտական ուսումնասիրություններ:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ