Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու տուրիստական հոսքը խթանող զարգացման բիզնես ծրագիր, որի հիմքը ներքաղաքային ճոպանուղով ինքնուրույն շարժվող տրանսպորտն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախաձեռնողները ծրագիրն արդեն ներկայացրել են համայնքին ու հանրային քննարկման և սպասում են առաջարկների:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բնակելի էկոթաղամաս՝ դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով, սպորտային և շատրվանային համալիրներով, լողավազանով, կորտերով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում է 15 տարբեր ենթակառուցվածքները միմյանց հետ կապել ճոպանուղային տրանսպորտով: Նախագծի անկյունաքարը օդային շարժակազմն է, որն աշխատելու է ըստ անհրաժեշտության՝ բենզինով, դիզելային վառելանյութով կամ էլեկտրաէներգիայով՝ համապատասխան շարժիչով:

Թեթև շարժակազմով այդ այլընտրանքային տրանսպորտն ունենալու է կանգառներ՝ Գյումրու ողջ երկայնքով: Այս տրանսպորտային միջոցները հագեցված են կառավարման համակարգով, որը վերացնում է մարդկային գործոնը և որակապես բարելավում է անվտանգությունը: Մեքենայի աերոդինամիկական հատկությունները հնարավորություն են տալիս հասնել անհավատալի արագության ցուցանիշների, որոնք զուգորդվում են շարժման հարմարավետության հետ:

«Արմոն» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը հավաստիացրեց, որ այս տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ։ «Նմանատիպ ծրագիր ունենք Աֆրիկայում՝ Տանզանիայում: Տեխնոլոգիան նոր չէ, բելառուսական է, որը գործում է նաև Բելառուսիայի քաղաքներից մեկում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Սարգսյանը:

Խոսելով օդային տրանսպորտի առավելություններից, Խաչտուր Սարգսյանն առանձնացրեց հետևյալը. ««Սքայ Գյումրին» վերգետնյա տրանսպորտային տեխնոլոգիակական համակարգ է, որն ապահովում է շարժակազմի բարձր արագությունը, անվտանգ և մատչելի է քաղաքացիերի համար։ Անկախ կլիմայական պայմաններից, տնտեսապես արդյունավետ և բնապահպանական տեսանկյունից՝ մաքուր: Այն նոր սերնդի քաղաքային տրանսպորտի միջոց է»:

Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2023 թվականը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս