Հասարակական

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվեց

2 րոպեի ընթերցում

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական պատճառներով:

Ինչպես արդեն հաղորդել է «Արմենպրես»-ը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հունիսի 30-ին դարձյալ հետաձգել է սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։

Փաստաբաններն առաջարկեցին ապահովել սոցիալական հեռավորությունը, սակայն դատախազները նշեցին, որ նման պահանջը նպատակ ունի սառեցնել պրոցեսը: Վերադառնալով ընդմիջումից հետո՝ դատարանը լսեց կողմերի կարծիքները:

Յուրի Խաչատուրովն առաջարկեց, որպեսզի հաջորդ նիստին դահլիճի պատրաստման պրոցեսին մասնակցեն կողմերը, և բոլոր վիճելի հարցերը լուծվեն:

Դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ առկա տեխնիկական խնդիրները չեն կարող լուծվել արագացված կարգով: Արդյունքում դատական նիստը հետաձգվեց եւս մեկ շաբաթով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ի ժամը 13։00-ին։

Հունիսի 30-ին նիստերի դահլիճը չէր ախտահանվել, այդ պրոցեսնը վերջին անգամ իրականացվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում