Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբյանը նշեց, որ ցանկացել է զրույցը ձայնագրել, սակայն համաձայնության չեն եկել, ինչի պատճառով զրույցը հետաձգվել է:

«Առաջարկեցի, որ այս զրույցը բջջային հեռախոսով ձայնագրվի, իրենք վկայակոչեցին մի իրավական ակտ, որտեղ նշված է, թե ով կարող է ձայնագրել, համաձայնության չեկանք, զրույցը հետաձգեցինք: Ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը փաստաբանիս հետ դարձյալ կներկայանամ»,- ասաց Հակոբյանը:

Հունիսի 27-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ են կանչել նախօրեին Սահմանադրական դատարանի առջև հնչեցրած կոչերի առնչությամբ: «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վար է դրված»,- ասաց Հակոբյանը: Հունիսի 26-ին Ռուբեն Հակոբյանը Սահմանադրական դատարանի դիմաց էր, ընդդեմ այն օրենքի, որով դադարեցվել է Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան