Հասարակական

Պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տոնոյանը ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, ոչ մի ախտանիշ չունի: Այս պահին պատգամավորը ինքնամեկուսացված է:

Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 6 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը և Արեն Մկրտչյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում