Պարետատունն առաջիկայում խստացնելու է հակահամաճարակային կանոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք և առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղությունները ունենալ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։

«Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են և քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- նշեց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 26-ի ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 105046 թեստավորում:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին