Սպորտ

Կարատեի մի շարք միջազգային մրցաշարեր նորից հետաձգվել են

1 րոպեի ընթերցում

Կարատեի մի շարք միջազգային մրցաշարեր նորից հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան կրկին հետաձգել է մի շարք միջազգային մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմըկորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։

Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։ Մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում