Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից։ Որոշում կայացրեցինք հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի, խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Այսինքն՝ այն դիմումները, որոնք վերաբերում էին 300․1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին»,- ասաց Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքոշորում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը հետ կվերցնի դիմումները։

«Մեր ընդհանուր պահանջը, հորդորն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանների անունը չշոշափել։ Այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրանկցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում։ Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, չսպասեն այդ ամսաթվին, հիմք ընդունելով այս դիմումը, միանան այդ գործընթացին»,- եզրափակեց Օրբելյանը։

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել