Երիտասարդների շրջանում կորոնավիրուսի դեպքերի տարածվածության տեմպը չի աճում. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածվածության տեմպը չի աճում։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ ինչքան տարիքը նվազում է, այնքան նվազում է տարածվածության տեմպի աճը։

«Բայց աճ ունենք տարեցների մոտ՝ ինչքան տարիքը բարձրացնում է, այնքան տեմպն աճում է։ Ունենք նաև աշխարհագրական վերլուծություններ։ Ես մի անգամ պարետատան նիստում ասացի՝ օրինակ՝ Վանաձոր քաղաքում տեմպն աճել էր վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Երևանում տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր են, բայց գնում է կայունացում։ Կարծես թե Երևանը դառնում է մի մեծ օջախ, որովհետև նախկինում մենք հիմնականում ակտիվ օջախներ ունեինք Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա։ Նույնը կարելի է ասել տարբեր ոլորտների մասին։ Մենք գիտենք, որ մեր հիմնական խնդիրները եղել են մեծ բռնկումները, վերջին շրջանում կարծես թե նման մեծածավալ բռնկումներ չկան, ասենք՝ 500 կամ ավելի մարդու վարակվածության դեպք որևէ հաստատությունում։ Այս առումով կարելի է ասել՝ վարակն ամենուր է։ Եվ մենք կանոնները պահպանելով՝ ամենուր պետք է պաշտպանվենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։

Հայաստանում հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 102 736 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 771 նոր դեպք և 538 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 397դեպք:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին