Հասարակական

Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի խնամքի նպաստ

1 րոպեի ընթերցում

Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի  խնամքի նպաստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողինմինչև երեխայի 2 տարին լրանալըխնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 90 կողմ ձայն:

Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին ևս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նպաստի այս տեսակը նշանակվում և վճարվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե երեխայի ծնվելու պահին ծնողը հանդիսանում է վարձու աշխատող:

Իսկ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ՝ այսինքն նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում