Հասարակական

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր, 1 անձ աշխատակազմից

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր, 1 անձ աշխատակազմից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Ունենք 3 հաստատված դեպք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»,-ասաց Մինասյանը:

Թեստ է հանձնել «Իմ քայլը»-ից Ծովինար Վարդանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեստ չի հանձնել:

Մինասյանը հստակ չկարողացավ ասել, թե ովքեր թեստ կհանձնեն, կորոշվի՝ ըստ բժշկի ցուցման: ԱԺ աշխատակազմում դեպքի հաստատումից արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ մեկ հոգի, որը կոնտակտավոր է, պետք է թեստ հանձնի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում