Հասարակական

Սյունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 205 դեպք, ապաքինվել է 127 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 205 դեպք, ապաքինվել է 127 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205 դեպք, որոնցից 127-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Մարզում գրանցվել է 1 մահ, փաստացի բուժում է ստանում 77 հիվանդ, որից՝ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 58 ասիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։

Կապանում վարակվել է 9, Գորիսում՝ 6, Սիսիանում՝ 33, Մեղրիում՝ 25, Տաթևում և Գորայքում 2-ական հոգի»,- հայտնում են մարզպետարանից:

Հայաստանում հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 717 դեպք, որոնցից 10 797-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 404 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 100 400 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 386 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 130 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում