Թորոսյանը իրավիճակի շտկման բանալին է համարում հակահամաճարակային կանոնների պահպանումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի շտկման բանալին հակահամաճարակային երեք կանոնները պահելու մեջ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Կարծես թե, ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքի, երբ հարաբերականորեն քիչ թեստեր էին արվել, տատանվում է մոտ 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել: Դա, կարծում եմ, որ մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է նաև, երբ մեր քաղաքացիները, անսալով իշխանությունների, վարչապետի, ԱՆ-ի կոչին, ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ, ավելի շատ տեղերում, ավելի շատ իրավիճակներում, ավելի հաճախ սկսեցին լվանալ իրենց ձեռքերը և ավելի շատ իրավիճակներում փորձեցին պահել սոցիալական հեռավորությունը: Եվ միայն դրանում է, և մենք ենք զգում իրավիճակի շտկման բանալին: Նույնիսկ այս կայուն վիճակի, լավ իմաստով, «մեղավորը» մեր կանոնները պահպանելն է»,-ասաց նախարարն ու կոչ արեց պահել կանոնները:

Թորոսյանը մեծապես կարևորեց արձանագրվող թվերի նվազեցումը: Նա նշեց, որ նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում վարակված անձանց ինչ-որ տոկոս, որը բարեբախտաբար Հայաստանում դա դեռ փոքր է, դժբախտաբար մահանում է: «Այսինքն, մենք գիտենք, որ եթե այսօր արձանագրվել է 320 դեպք, ապա, դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի և պատշաճ բուժօգնության արդյունքում, միևնույն է, այդ քաղաքացիներից մոտ 1.6 տոկոս մահանալու է, այսինքն՝ օրինակ 5-6 հոգի մահանալու է այս քաղաքացիներից: Հենց դրանով է պայմանավորված, որ կարևոր է ոչ միայն պատշաճ բուժօգնութուն մատուցելը, այլ նաև այդ թվերը փոքրացնելը, որ ունենանք քիչ մահացություն»,-ասաց նախարարը:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին