Տնտեսություն

ԵՏՀ-ի խորհրդակցական կոմիտեն հաստատել է էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը

1 րոպեի ընթերցում

ԵՏՀ-ի խորհրդակցական կոմիտեն հաստատել է էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Էլեկտրաէներգետիկայի խորհրդակցական կոմիտեն 13-րդ նիստին հաստատել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՏՀ լրատվության բաժինը, ճշգրվել և մանրամասն ներկայացվել են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման միջանկյալ աշխատանքերը։

Նիստի արձանգրությունը ստորագրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը։

Այսպիսով, աշխատանքները շարունակվում են ԵԱՏՄ-ում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ուղղության, որը կսկի գործել 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում