ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 19-ին հարցաքննվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության վկայի դատավարական կարգավիճակով»,- ասաց Եգանյանը:
Ավելի վաղ, 2020 թվականի մայիսի 31-ին ՔԿ-ն տեղեկացրել էր ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու առթիվ հարուցված քրեական գործի մասին: