Հասարակական

Դատարանում շարունակում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանում շարունակում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, շարունակում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծառուկյանը մուտք է գործել դատարան։

Ավելի վաղ, հունիսի 17-ին պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում