Դիմակ կրելն ամենաարդյունավետ միջոցներից է կանխելու վարակի փոխանցումը.  Forbes-հետազոտություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Ֆորբս»-ը:

«Մեր վերլուծությունը բացահայտում է, որ դիմակով և առանց դիմակի տարբերությունը վռորոշ է համավարակի զարգացման միտումները ձևավորելու հարցում»,-հայտնել է ուսումնասիրողների թիմը՝ Տեխասի A&M համալսարանից, Օսթինի Տեխասի համալսարանից, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից:

Նրանք վերլուծել են բռնկման երեք հիմնական կենտրոններում՝ Ուհանում, Իտալիայում և Նյու Յորքում վիրուսի տարածումը մեղմելու տարբեր միջոցառումները ՝ 2020 թվականի հունվարի 23-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Թիմը դիտարկել է նաև կորերի լանջերը, որոնք ներկայացնում է նոր դեպքերի քանակը, և թե ինչպես են դրանք փոխվում յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելուց հետո: Օրինակ, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոնները շատ բան չեն արել, կորը իսկապես սկսել է փոխվել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո: Ուսումնասիրողները խորհուրդ են տվել դա համեմատել ընդհանուր Միացյալ Նահանգների կորի ցուցանիշի հետ, որտեղ դիմակների պարտադիր կրման քաղաքականություն չի կիրառել:

Ուհանում պատասխանը ոչ միայն արագ էր, այլ բազմաթիվ միջոցառումները, մասնավորապես ՝ սոցիալական հեռավորություն պահելը, լոքդաունը և դեմքը ծածկելը արվել են միաժամանակ: ԱՄՆ-ում այն ավելի դանդաղ էր, հաջորդականությունը այն դարձրել է ավելի քիչ արդյունավետ:

«Համաճարակին արձագանքը, ընդհանուր առմամբ, դանդաղ էր արևմտյան աշխարհում, և միջամտության միջոցառումներն իրականացվում էին միայն հաջորդաբար», - գրել են հեղինակներն ու նկատել՝ ակնհայտ է, որ մեղմացնող միջոցառառումների խումբը կառավարել է համաճարակի էվոլյուցիան, ծավալը և մեծությունը՝ գլոբալ առումով:

Պաշտպանիչ դիմակները հավանաբար վիրուսի տարածման կամ դանդաղեցման հիմնական որոշիչն են: «Մեր ուսումնասիրությունը շատ պարզ հաստատեց, որ դիմակների կիրառումը ոչ միայն օգտակար է նրա համար, որ վարակված մարդու հազի կաթիլները չհասնեն չվարակված մարդուն, այլ այն նաև կարևոր է չվարակված անձանց համար՝ խուսափելու շնչել աերոզոլները, որոնք վարակված մարդիկ արտանետում են խոսելիս, որոնք կարող են մնալ մթնոլորտում տասնյակ րոպեներ և տարածվել»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Մարիո Մոլինը հայտարարության մեջ:

Թիմը նաև հաշվարկել է, թե որքան մարդ է հավանաբար խուսափել վարակվելուց՝ դիմակ կրելով: Նրանց հաշվարկներով՝ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու արդյունքում 66 000 վարակ է կանխվել, Իտալիայում այդ թվիը 78000 է:

«Մենք եզրակացնում ենք, որ հասարակության մեջ դիմակ կրելը համապաստասխանում է ամենաարդյունավետ միջոցներին` կանխելու վարակի փոխանցումը: Այս ոչ թանկ սովորությունը, սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական հնարավորությունն է»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Ռեյնի Ժանգը:

Հեղինակները նաև շեշտել են, որ գիտությունը պետք է արդյունավետորեն հաղորդակցվի քաղաքականություն մշակողների հետ և որոշումների կայացման համար պետք է հիմք լինի:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի