Հասարակական

Հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվեու. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվեու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության օրերին հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն, չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ: Մեր խնդիրը նրանց քաջալերելն է, որ նրանք սահմանված կանոնները պահպանեն»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 13-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16 հազար 4 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 80 130 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 264 դեպք: Արձանագրվել է մահվան 91 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում