Հասարակական

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տրամադրած հայտարարությունը․ «Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։

Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում