Հասարակական

Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները ստուգում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվության արժանահավատությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է Գևորգյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր հայաստանցիներից մոտ 3500 մարդու տվյալներ են հանրայնացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում