Սպորտ

Ձյուդոիստները վարկանիշային մրցաշարերը կվերսկսեն պանդեմիայի նվազ վտանգավոր փուլում 

2 րոպեի ընթերցում

Ձյուդոիստները վարկանիշային մրցաշարերը կվերսկսեն պանդեմիայի նվազ վտանգավոր փուլում 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան միջազգային և վարկանիշային մրցաշարերը կվերսկսի կորոնավիրուսի պանդեմիայի նվազ վտանգավոր շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը` մեջբերելով միջազգային ֆեդերացիայի նամակը ազգային ֆեդերացիաներին. «Մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը։ Նախատեսում ենք գործընթացը սկսել սեպտեմբերին:Հուսանք, որ այդ ժամանակ առողջապահական ճգնաժամն այլևս չի ազդի ճանապարհորդության և աշխատանքային պայմանների վրա»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձյուդոյի եվրոպական ասոցացիան հրապարակել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված կամ հետաձգված մրցաշարերի նոր օրացուցային պլանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի8-10-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:Այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին25տեղերը զբաղեցրած մարզիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում