Հասարակական

Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում․ ԲԴԽ նախագահ

2 րոպեի ընթերցում

Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում․ ԲԴԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհուրդը ապաքաղաքական կառույց է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին: Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում»,- ասել է Վարդազարյանը։

Նա նշել է, որ ԲԴԽ նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում և գործելու է բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից իր վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում