Հասարակական

Կամավորության հիմունքներով բժիշկներին աջակցող ուսանողուհին հորդորում է հասարակությանը դիմակներ կրել

2 րոպեի ընթերցում

Կամավորության հիմունքներով բժիշկներին աջակցող ուսանողուհին հորդորում է հասարակությանը դիմակներ կրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու ամիս է, ինչ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյաննիր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Նա հասարակությանը հորդորում է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 8-ին կայացած ճեպազրուցի ժամանակ Նուշիկ Ուռումյան-Եզեկյաննասաց, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:

Նա պատմեց, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերականդենացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,-շեշտեց Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 325դեպք, որոնցից4099-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8943պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է70000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված195նոր դեպք և85առողջացած։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում