Արման Թաթոյանը համավարակի տարածման դեմ միասին պայքարելու կոչ է հղել քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել քաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Կորոնավիրուսի դեմ պայքարող մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի իրական փոփոխությունը. Արման Թաթոյանի կոչը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար բոլորս պետք է լինենք համախմբված։

Եկե՛ք գործենք միասնաբար, ցուցաբերենք պատասխանատվություն այս վիրուսի դեմ կանոնների պահպանության հարցում հանուն մեր երեխաների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների՝ ժամ առաջ բնականոն կյանքին վերադառնալու համար։

Կորոնավիրուսի դեմ գիշեր ու ցերեկ պայքար մղող տարբեր ոլորտների մեր մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցիալական ցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի փոփոխությունն ու իրական պատասխանատվությունն իրար հանդեպ:

Վստահ եմ՝ որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը:

Պատմության ընթացքում մենք բազմիցս կարողացել ենք ցուցաբերել համախմբվածություն և միասնաբար հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակները։

Օրացույցային տարվա ընթացքում մենք բազմաթիվ հիշարժան օրեր ունենք, որոնց մասին խոսելիս հպարտություն ենք ապրում մեր կերտած անհավանական հաղթանակների համար։ Այդ հիշարժան օրերի ցանկում ևս մեկն ավելացնելն այսօր մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է՝ որպես համախմբվածության և միասնակության արդյունք։

Պահպանե՛նք այս վիրուսի կանխարգելման կանոնները, հո՛գ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր»։

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը