ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանը 2021թ. կվերադառնա 2019թ. տնտեսական աճի տեմպին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին պատասխանելով:
«Մեր կարծիքով՝ մյուս տարի կվերադառնանք 2019թ. տնտեսական աճի տեմպին»,- ասաց Փաշինյանը:
2019 թվականը Հայաստանը փակել է 7,6 տոկոս տնտեսական աճով՝ գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։
Նորայր Շողիկյան