Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում:

«Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկե նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայերեն العربية English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել