Հասարակական

Կոմիտասի պողոտայի պուրակի մոտ ապամոնտաժվել է 30 կրպակ

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի պողոտայի պուրակի մոտ ապամոնտաժվել է 30 կրպակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանում Կոմիտասի 49/9 հասցեի պուրակը պատնեշած 30 կրպակ ապամոնտաժվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից. (տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, որոնց պայմանագրային ժամկետները ավարտվել են)։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում