Հասարակական

Հյուրանոցներում պահվող COVID-19-ով վարակված անձանց սննդի մնացորդները աղբավայրում ոչնչացվում են

1 րոպեի ընթերցում

Հյուրանոցներում պահվող COVID-19-ով վարակված անձանց սննդի մնացորդները աղբավայրում ոչնչացվում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ պահվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբի մեքենաների լվացում, աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո։ Բացի այդ, ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որպեսզի իրենք դիմակներն ու ձեռնոցները դնեն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ և հետո միայն նետեն աղբամանը։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, մաքուր պահել Երևանը»,- նշեց Սարգսյանը։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում