Փաշինյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր հրապարակային հայատարարությունները չեն տարբերվում ոչ հրապարակային, աշխատանքային հայտարարություններից՝ առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանն առնչվող հարցին:

Լրագրողը հիշեցրեց, որ Մինասյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով Փաշինյանից առաջարկ էր ստացել խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից՝ քրեական գործ չհարուցելու դիմաց: Լրագրողը հետարքրվեց՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությամբ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, և, ինչքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են: Կա նաև մի այսպիսի հանգամանք. ես ասել եմ, որ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները իրարից չեն տարբերվում, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայատարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային, աշխատանքային հայտարարություններից: Բայց կարծում եմ, որ դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»,-ասաց Փաշինյանը:

Լրագրողը նշել էր նաև, որ քննարկվում է Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի կողմից Հայաստանից ծխախոտ արտահանելու լուրը: Փաշինյանը հարցին անդրադառնալով ասաց՝ տեղյակ է, որ այդ հարցով նույնպես դատական հայց է հարուցված: «Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, այլ դատական գործընթացի ընթացքում դուք բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու, թե ինչն է ճիշտը, ինչը՝ սխալ: Սակայն այստեղ կա մի նրբություն, որը ես ուզում եմ նշել: Անձնական հարթությունից դուրս՝ այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, որ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են դա ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որում չէին կարող իրենք անել»,-ասաց վարչապետն ու նշեց՝ կարծում է, որ այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ