Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից»,-ասաց պարետն ու նշեց՝ պարտադիր չէ, որ դիմակները լինեն եռաշերտ, դրանք կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ:

Ավինյանը շեշտեց՝ այդ թուլացումները իրենցից հավելյալ ջանք, ուշադրություն են պահանջում, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով, որ հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր:

Հայաստանը նախատեսում է նաև մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում:

Կառավարությունըմայիսի 14-ի նիստում որշում է կայացրելՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ