Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը որշում է կայացրել ՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Բադասյանի խոսքով՝ որոշմամբ հստակեցվում է մեկուսացման և հարկադիր հոսպիտալացման կարգը, այն կիրառող մարմինների շրջանակը: «Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ են տալու, որպեսզի շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռվի դատապարտյալներին:

Հայերեն العربية English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում