Հասարակական

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

2 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության հետ կապված նյութերի նախապատրաստման շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,-գրել է Սահակյանը։

Մայիսի 2-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել էին ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստում։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում