Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ մարզերում կստեղծվի 1000 աշխատատեղ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառման շրջանակում մարզերում կստեղծվի ժամանակավոր 1000 աշխատատեղ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեք կազմակերպության միջոցով մարզերում ծառատունկ կիրականացվի, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ սեզոնային աշխատանքի դեպքում համատեղելու հնարավորություն են տվել նպաստի համակարգում ներգրավվածներին: «Պետք է խրախուսեմ, որ քաղաքացիները դիմեն` առանց այդ մտավախությունն ունենալու: Եվ կազմակերպություններին էլ պետք է դիմեմ, որ ներգրավեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց նա:

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, իսկ ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Հայերեն Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը