94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նատեղեկացրել է, որ 94-ամյա տիկինը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է գրվել բուժհաստատությունից:

«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց Հայաստանում մինչև օրս հաստատված Covid-19-ով ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-նշել է նա:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապրիլի 21-ի դրությամբ ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին էր:

Հայերեն العربية English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ