Բունդեսթագի փոխնախագահը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ներառել Գերմանիայի կրթական ծրագրերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի համատեղ հայտարարությունը հրապարակել է Կանաչների խմբակցության պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 24-ը հատուկ օր է Հայաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և միջազգային հանրության պատմական հիշողության մեջ։

«Մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և խոնարհվում հատկապես նրանց առջև, ովքեր ցուցաբերել են մարդասիրություն և կարողացել փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր։

Գերմանիայի Բունդեսթագը 2016 թ. հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունած բանաձևով նշեց, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն Օսմանյան Կայսրության և մի փոքր Գերմանիայի պատմության մաս է կազմում։Որպես Օսմանյան Կայսրության դաշնակից այսօր մենք պարտավոր էինք ճանաչել այդ ցեղասպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը պահանջում են դաշնային կառավարությունից, որպեսզի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի համաձայն, Օսմանյան Կայսրությունում իրագործված ցեղասպանության թեման ներառվի Գերմանիայի կրթական ծրագրերում և բերվի դասարաններ։

«Մեր գերմանական փորձից գիտենք, թե որքան դժվար է առերեսվել պատմության մութ էջերին, սակայն գիտենք նաև, թե որքան բուժիչ է նման առերեսումը։ Բարձր ենք գնահատում Թուրքիայի քաղհասարակության խիզախ քայլերը` ժողովրդավարական, գիտական և ակադեմիական մոտեցմամբ առերեսվելու Թուրքիայի պատմությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Գերմանիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ