Հասարակական

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետությունում մարվեցին փողոցների լույսերը

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետությունում մարվեցին փողոցների լույսերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21։00-ին հնչեցին եկեղեցիների զանգերի ղողանջները, որոնց ներքո 3 րոպեով մարվեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներին կոչ էր արվել նաև մարել իրենց բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի միջոցով պատուհանից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։

Լուսավառ ոգեկոչման րոպեն ունեցավ իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Կամո Սեյրանյանը և Լիանա Ալեքսանյանը կատարեցին «Արի իմ սոխակ» երգը։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում