Կապի օպերատորները սահմանել են ապրիլի 24-ի խորհրդին հեռակա մասնակցելու SMS-ի արժեքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում ապրող հայերը հնարավորություն կունենան ուղարկել SMS-հաղորդագրություններ՝ իրենց անուններն արտացոլելով Ծիծեռնակաբերդի սյուների վրա․ հաղորդագրությունները կարժենան 1 դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Կորոնավիրուսի համաճարակի օրերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի փակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հազարավոր քաղաքացիների անուններն այդ օրը լուսապատկերների միջոցով կցուցադրվեն Ծիծեռնակաբերդի սյուներին։ Առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները նույն օրը երեկոյան կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ այդպիսով մարդիկ կապահովեն իրենց խորհրդանշական մասնակցությունը։

Երևանի քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել բջջային կապի օպերատորների հետ, որպեսզի հաղորդագրություններն արժենան 1 դրամ։ Վիրաբյանը վստահ է, որ այդ օրը իրենք կստանան հարյուր հազարավոր քաղաքացիների «մասնակցության» հաղորդագրություններ։ Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն, ազգանուն և ցանկալի է, որպեսզի դրանք լինեն հայատառ։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը