Օնտարիո նահանգի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեին՝ այս կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Այսօր մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այդ մութ ժամանակահատվածում, և հիշում ենք նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ Այս հանդիսավոր միջոցառումը խիստ հիշեցում է հետագայում այնպիսի աշխարհ կառուցելու անհրաժեշտության մասին, որը զերծ է բռնությունից և անարդարությունից: Ես սա ասում եմ ձեզ, որպես նահանգի վարչապետ, որն արժևորում է բազմազանությունը և մեծ նշանակություն է տալիս խաղաղ և ներդաշնակ հասարակության ստեղծմանը»,- ասել է Օնտարիո նահանգի վարչապետը։

Կանադայի Համայնքների պալատը 1996թ. և 2004թ. որոշումներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի Սենատը 2002թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Կանադայի Օնտարիո, Քվեբեկ և Բրիտանական Կոլումբիա նահանգները։

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն