Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության ռեժիմի պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը:

Նա նաև հայտնել է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝

Պոլիգրաֆիական գործունեություն

Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

Քարի սղոցում, մշակում և հարդարում

Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն

Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն

Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում

Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների

Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր

Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր

Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

Գրքերի հրատարակություն

Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ։

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

Արհեստակցական միությունների գործունեություն

Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում

Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում

Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում։

«Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝https://covid19.gov.am/hyկայքի միջոցով»,- գրել է Ավինյանը:

Հայերեն English Русский

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը

Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Փոփոխություն` տրանսպորտի տոմսային փաթեթներում. մանրամասնում է քաղաքապետը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից

ԱՄՆ-ի հարավում անոմալ ցրտից զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին