Հասարակական

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին. ԲԱՑԱՌԻԿ

1 րոպեի ընթերցում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին. ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների, տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։ Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։

«Արմենպրես»-իհարցին՝ արդյոք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿհանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանըտվեց դրական պատասխան։

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը ներկայացնում է բացառիկ կադրեր ԲԿ-ի բժիշկների համայցից։

Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ60-ն անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում