ԿԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգն ապահովել լրացուցիչ իրացվելիությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսական համակարգ բավականին իրացվելի է, պատրաստ է ցանկացած պահի սպասարկել տնտեսությանը, սակայն Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում համակարգը կապահովի լրացուցիչ իրացվելիությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում վստահեցրեց՝ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

«Մեկ անգամ ևս հայտարարում ենք՝ չնայած նրան, որ մեր ֆինանսական համակարգը բավական կապիտալով հագեցված է, բավականին իրացվելի է, պատրաստ է ցանկացած պահի ցանկացած զարգացման դեպքում սպասարկելու տնտեսությանը, այնուամենայնիվ մենք, որպես ԿԲ հայտարարել ենք և մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ֆինանսական համակարգին ապահովելու համապատասխան իրացվելիությամբ»,-ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նկատեց, որ դեռ նախքան կորոնավիրուսը ֆինանսական համակարգի համար կային բավականին լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնել տնտեսությանը, հաճախորդներին ՝ գլուխ բերելու կորոնավիրուսային ճգնաժամը: Գրիգորյանը նշեց, որ դեռևս մարտից ԿԲ-ն ֆինանսական համակարգի հետ սկսել է գրեթե ամենօրյա շփումներ ու քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ բանկերի միությունը հայտարարություն է տարածվել, որ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, որպեսզի վերանայեն հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնեն ժամկետների երկարաձգում և այլն: Միևնույն ժամանակ, որպեսզի էլ ավելի խթանվի տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից, ԿԲ-ն նվազեցրել է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ քաղաքականության տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսային կետով:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր

ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել․ նախնական տվյալներով՝ կա 2 զոհ

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Ստեղծվել է ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական հանձնաժողով

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա