Սպորտ

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար 

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը վարկանիշային կլինի ՕԽ-ի համար 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ձյուդոյի 2021 թվականի առաջնությունը կլինի վարկանիշային Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Ըստ նոր որոշման, 2021 ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Մինչ այս չեղարկվել են ձյուդոյի բոլոր Գրան պրիները, որոնք պետք է վարկանիշ տային մարզիկներին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում