Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չներկայացված զեկույցներ, վարչություններում աշխատանքի տարբեր մոտեցումներ. ահա, թե Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում: Դրանց լուծման ուղղությամբ կոմիտեում արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը:

«Գործակալության զեկույցում որևէ կերպ նշված չէ, թե թերությունները վերջին 2 տարվա ընթացքում են հայտնաբերվել: Նշվում են կոնկրետ թերություններ, որոնք նկատել են փետրվարի 3-7-ը կատարած այցի ընթացքում: Բայց նշված չէ, թե թերությունները փոխկապված են վերջին 2 տարվա հետ: Հակառակը կարող եմ ասել, որ մենք իրականում ունենք նրանց կողմից հայտարարություն, որտեղ ղեկավար կազմն իրականում նշում է, որ դրանք ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ»,-ասաց Ռևազյանը:

Գալուստ Պողոսյանը ներկայացրեց զեկույցում արձանագրված թերություններից մի քանիսը՝ նկատելով, որ դրանք բազմաբնույթ են: «Օրինակ մենք պարտավոր էինք ու պետք է զեկույց ներդնեինք զեկույցների համակարգում, որը կարգավորվում է թե եվրոպական գործակալության միջոցով, թե միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Իրականում դրանք ներդրված չեն եղել: Սա միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Սակայն դրանք պետք է ներկայացվեին յուրքանչյուր իրադրության ժամանակ, և շատ խորը ուսումնասիրություն պետք է անցկացվի այդ զեկույցների վերաբերյալ»,-ասաց նա:

Պողոսյանը նշեց՝ կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի, ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Նա նշեց, որ աշխատանքն ընդհանուր առմամբ կատարվել է, սակայն այն միասնական չի եղել: «Այսինքն՝ տարբեր վարչություններ, տարբեր մոտեցումներ են եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումներն ընդհանուր առմամբ եղել են ոչ միասնական: Պետք է լինի մի ուղղություն և աշխատանքը կազմակերպված լինի մի ձևով, այլ ոչ թե բաժանած տարբեր վարչությունների վրա, ամեն ինչ պետք արձանագրվի, ամեն ինչի մասին պետք է լինեն փաստարկներ»,-ասաց նա:

Տեղակալի վստահեցմամբ՝ իրականում կոմիտեում կատարվել են շատ աշխատանքներ, սակայն դրանք եղել են զուտ հանդիպումների ընթացքում և պարզապես չեն արձանագրվել: Եվ դա միանշանակ եվրոպական կառույցների կողմից մտահոգություն է առաջացնում: Արձանագրված այլ թերությունների մասին նա խոստացավ ավելի ուշ ևս խոսել:

Ռևազյանը, անդրադառնալով հարցին, թե որքան արագ կարող են այդ խնդիրները լուծել, ասաց՝ հիմնականում մտածելակերպի խնդիր է: «Աշխատակիցները պետք է հասկանան՝ հարցը կարելի է արագ լուծել հեռախոսակապով, անձնական միջոցով և այլն, սակայն շատ կարևոր է այդ ամենն արձանագրել: Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունը կոմիտեում ունենալ: Պետք է ունենանք, թե 5 տարի առաջ կոմիտեն ինչ խնդիր է ունեցել, հնարավոր է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա աշխատանքի վրա: Բայց այդ ամբողջ պատմությունը չկա, չի հավաքագրվել կամ ամեն վարչություն դա առանձին-առանձին է արել: Աշխատել են միասին, սակայն տվյալները մեկ հարթակում չի եղել»,-ասաց նա ու նկատեց՝ մտածելակերպը փոխելու համար դժվար է ասել, թե ինչքան ժամանակ է պետք:

Ռևազյանը, սակայն, վստահեցրեց, որ արդեն իսկ նկատել են շատ լուրջ փոփոխություններ, մասնագետներ են ներգրավել արտերկրից, որոնք եկել, աջակցել են, բացատրել, թե ինչպես կարող են գործառույթները փոխել: Նա նկատեց՝ արդեն զգացվում է, որ մարդիկ սկսել են այլ կերպ մտածել ու աշխատել:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս